ԱԺ-ն ընդունեց TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու նախագիծը

Արարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնում է ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ մանրամասները

ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը

2026-ի հունվար-սեպտեմբերին՝ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. Պապոյան

Հավաքների կազմակերպումը ՆԳՆ ոստիկանությունը պետք է դիտարկի որպես քաղաքացիների իրավունքների իրացման հարթակ․ փոխնախարար

Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են՝ հոկտեմբերի 27-ին մեկնարկել է «Հավաքների իրականացման համակարգումը՝ մարդու իրավունքներին համապատասխան» թեմայով դասընթացը, որտեղ բացման խոսքով հանդես է եկել ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակին, ինչպես նաև Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին՝ նման կարևոր թեմայով կրթական նախաձեռնություն իրականացնելու համար։

Նրա խոսքով՝ նմանատիպ միջոցառումները կարևոր նշանակություն ունեն, քանի որ հավաքների իրացման ապահովումը ՆԳՆ ոստիկանության համար առանցքային խնդիր է, որի ուղղությամբ մեծածավալ ինստիտուցիոնալ և օրենսդրական աշխատանքներ են կատարվել։

Արմեն Մկրտչյանը կարևորել է հավաքների իրացման ուղղությամբ հասարակական կարգի պահպանությանը միտված շարունակական կրթության և վերապատրաստումների դերը, մասնավորապես՝ միջազգային փորձի ներգրավմամբ։

Նա ընդգծել է, որ Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են։

Նախարարի տեղակալը նշել է, որ ոստիկանության ծառայողների համար նմանատիպ վերապատրաստումներն արդյունավետ են նաև զանգվածային անկարգությունները և հանցագործությունները կանխարգելելու տեսանկյունից։

Ներկա էին Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչները, ինչպես նաև ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ։

Դասընթացը կազմակերպվել էր ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում