Կեղծ է. ՆԳՆ-ն զգուշացնում է՝ կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն

Տարատեսակ կայքեր ու հավելվածներ մուտք գործելու դեպքում վերջին շրջանում քաղաքացիները ոստիկանության անունից հաղորդագրություններ են ստանում, թե իբր տուգանքներ ունեն, և եթե չվճարեն, ստիպված կլինեն հավելյալ տույժ վճարել: Ոստիկանությունից զգուշացնում են՝ իրենք նման հաղորդագրություններ չեն տարածում, դրանք կեղծ են: Որևէ կայք այցելելը վտանգ չի ներկայացնում, և պետք չէ բացել հղումը կամ լրացնել բանկային տվյալները, իսկ լրացնելու դեպքում իրավապահները հորդորում են զանգահարել բանկ, արգելափակել բանկային քարտը։

Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում