ՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ Իրանը պետք է զգալիորեն կրճատի ուրանի հարստացման կարողությունները՝ հակամարտությանը վերջ դնելու համար։
«Եթե չեն ցանկանում միջուկային զենք ունենալ, ապա ինչո՞ւ է նրանց անհրաժեշտ մինչև 60% հարստացված ուրան», - ասել է Ջեյ Դի Վենսը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը պատրաստ է համաձայնության գալ, սակայն Թեհրանը պետք է հստակ զիջումների գնա: Միևնույն ժամանակ Վենսը շեշտել է, որ գործարքի հասնելը բարդանում է նաև այն պատճառով, որ Վաշինգտոնը չի հասկանում, թե ով է որոշումներ կայացնում Իրանում։
«ԱՄՆ-ը բանակցություններ է վարում նախագահի և արտգործնախարարի հետ, սակայն պարզ չէ՝ որքան մեծ է նրանց ազդեցությունն իշխանական համակարգում», - ընդգծել է փոխնախագահը։
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է և նման պայմաններում բանակցություններ է վարում՝ ապահովելու իրանցիների օրինական իրավունքները:
Միջազգային այլ լուրեր՝ Դիանա Գասպարյանի տեսաշարում։












