Երևանում կայացած Հայաստան-Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովում ելույթով է հանդես եկել վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս համաժողովը ևս ծառայում է մայիսին ստորագրված ռազմավարական գործընկերության հաստատման փաստաթղթի առօրյա կյանքում իրագործմանը։ Ներկայացնելով Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշները՝ վարչապետը նկատել է, որ «Խաղաղության խաչմերուկը» բիզնեսի նոր հնարավորություններ է ստեղծելու, այդ թվում՝ տարածաշրջանի համար։
Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի ռեպորտաժում։










