45 հազար խաղալիք արջերի ռեկորդը

ՄՄարի Կոստանյան

Hershey Bears հոկեյի ամերիկյան ակումբի երկրպագուները համաշխարհային նոր ռեկորդ են սահմանել՝ սահադաշտ նետելով ավելի քան 45 հազար խաղալիք արջեր: Խաղն ընթանում էր Hartford հոկեյի թիմի դեմ:

Մարզասերները գերազանցել են նախորդ տարվա ռեկորդը, որի ժամանակ երկրպագուները սահադաշտ են նետել 34798 խաղալիք: Փափուկ խաղալիքներ նետելն ամենամյա ակցիա է, որն իրականացվում է Սուրբծննդյան տոների նախաշեմին: Առաջին գոլից հետո երկրպագուներն իրենց հետ բերած խաղալիքները նետում են սահադաշտ: Այնուհետև խաղալիքները հավաքում են և տոներից առաջ հանձնում 40 բարեգործական կազմակերպությունների:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում