ԹՐԻՓՓ-ը 2.5-3 շաբաթով կկրճատի մատակարարումների ժամկետները. Ուիթքոֆ

Ի տարբերություն աշխարհում ընթացող բազմաթիվ հակամարտությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնության համար առկա էին բոլոր նախադրյալները՝ հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը «Խաղաղության խորհրդի» միջոցառման ժամանակ՝ նվիրված Հայաստանում և Ադրբեջանում խաղաղության հաստատման ջանքերին: «Երկու երկրի՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ղեկավարներն աներևակայելի պրագմատիկ և հասուն են և հասկանում էին, որ խաղաղության համաձայնությունը երկարաժամկետ հակամարտության համար ավելի լավ լուծում է, քան դրա այլընտրանքը: Եվ ամենակարևորը, մենք ունեինք նախագահ Դոնալդ Թրամփին, որը լիովին աջակցում էր դրան»,- նշել է Ուիթքոֆը:

Նրա խոսքով՝ երբ TRIPP-ը գործարկվի, այն կկրճատի մատակարարումների ժամկետները երկուսուկեսից երեք շաբաթով։ «Աշխարհը կրկին կկապակցվի, և մենք կշրջանցենք աշխարհի խնդրահարույց հատվածները: Համոզված եմ, որ սա կխթանի հսկայական ներդրումներ»,- նշել է Ուիթքոֆը՝ հավելելով, որ օրինակ՝ Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառով շատ կարևոր է դառնում ապրանքների մատակարարման համար ուղիների դիվերսիֆիկացումը։

Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©