Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները կանխել են վտանգավոր զարգացումները․ առգրավվել են ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ

ԿԿարմեն Ղուկասյան

Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները սեպտեմբերի 2-ի երեկոյան օպերատիվ տեղեկություն ստացան, որ մայրաքաղաքի Գոգոլի փողոցում զինված անձինք վիճաբանում են։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը:

«Համայնքային ոստիկաններն անմիջապես մեկնեցին դեպքի վայր։ Նկատելով իրավապահներին՝ վիճաբանության մասնակիցները դիմեցին փախուստի, սակայն նրանց փախուստը կարճ տևեց։

Ժամը 18․10-ին երեք երիտասարդ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու, ինչպես նաև սառը զենք և հրազեն ապօրինի կրելու կասկածանքով ձերբակալվեցին և տեղափոխվեցին Քանաքեռ-Զեյթունի բաժին։

Կիևյան փողոցի բնակիչ 20-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին գաղտնի փականով դանակ և մարտական ատրճանակ։ Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ 19-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին լիցքավորված ինքնաձիգ և գաղտնի փականով դանակ։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ 

Ձեռնարկվում են միջոցներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում