ՇՀԿ+ ձևաչափի հանդիպումից առաջ տեղի է ունեցել դիմավորման և համատեղ լուսանկարի արարողություն

ԴԴավիթ Մուրադյան

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպումից առաջ տեղի է ունեցել դիմավորման և համատեղ տեսալուսանկարահանման արարողություն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել:

Ավելի վաղ վարչապետը հանդիպումներ էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:

Հիշեցնենք՝ վարչապետը Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում