Արմեն Գրիգորյանին աշխատանք եմ առաջարկել վարչապետի աշխատակազմում, նա նախընտրում է դադար վերցնել. Փաշինյան

ԼԼուսինե Մուրադյան

Արմեն Գրիգորյանին աշխատանք եմ առաջարկել վարչապետի աշխատակազմում: Ինքը ընդհանրապես պետական ծառայության մեջ առաջիկայում նախընտրում է պաուզա վերցնել: Ես ըմբռնումով ու հարգանքով եմ վերաբերվում որոշմանը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արմեն Գրիգորյանին ԱԽ քարտուղարի պաշտոնից ազատելու որոշմանը և նոր պաշտոնի հնարավոր նշանակմանը:

«Ես ցանկացել եմ, որ ներգրավված մնա պարոն Գրիգորյանը պետական աշխատանքում, այս փուլում նա նախընտրում է դադար վերցնել, ինչին ես հարգանքով եմ վերաբերվում»,- ասաց նա:

Վարչապետ Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ ինքն է կայացրել Արմեն Գրիգորյանին պաշտոնից ազատելու որոշումը:

«Ցանկացած քաղաքական պրոցես իր հետ բերում է որոշակի ազդեցություններ, հետևանքներ, վերադասավորումներ, և սա պետք է դիտարկել այդ համատեքստում:

Այնպես չէ, որ ես Արմեն Գրիգորյանի աշխատանքից դժգոհ եմ եղել, բայց այնպես էլ չէ, որ ես ինքս իմ աշխատանքից այնքան գոհ եմ, որ համարում եմ կատարյալ: Կարծում եմ, որ այդպիսի որոշումները նորմալ են քաղաքականության մեջ. դա հայեցողական պաշտոն է, այդ հայեցողությունը վարչապետինն է»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու որոշում է ստորագրել, որոնցից մեկի համաձայն՝ Արմեն Գրիգորյանն ազատվել է ԱԽ քարտուղարի պաշտոնից, մեկ այլ որոշման համաձայն՝ այդ պաշտոնում նշանակվել է ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում