ՌԴ-ից Ադրբեջանով Հայաստան է առաքվել մոտ 1000 տոննա ցորեն

ԴԴավիթ Մուրադյան

Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով հացահատիկի հերթական խմբաքանակն է ուղարկել Հայաստան: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Բիլյաջարի կայարանից մեկնել է 14 երկաթուղային վագոն՝ բեռնված 979 տոննա ցորենով։

2025 թ. հոկտեմբերից ի վեր Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանով տարանցմամբ տեղափոխվել է ավելի քան 36 000 տոննա հացահատիկ, մոտ 9000 տոննա պարարտանյութ, 1136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 414 տոննա անտրացիտ և 67 000 տոննա փայտ։ Իր հերթին, Ադրբեջանը Հայաստան է արտահանել շուրջ 15 000 տոննա դիզելային վառելիք և 5000 տոննա բենզին։

Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում