Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները

ԿԿարմեն Ղուկասյան

Հանրապետությունում ջերմաստիճանի բարձրացման պատճառով մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը: Այդ մասին իրազեկում է ՆԳ նախարարությունը:

Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է․

վառել խարույկներ չնախատեսված վայրերում: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում՝ շրջապատելով խարույկը 5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով․ 

բաց տարածքներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել արևի ճառագայթներն ու դառնալ հրկիզող ոսպնյակներ․

նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, ծխել և օգտվել բաց կրակից՝ վառելիքով լիցքավորված տարաների կամ մեքենաների շրջակայքում․

կատարել չոր խոտի, խոզանի այրում, թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր և այլն:

«Հարգելի՛ քաղաքացիներ, պահպանե՛ք հրդեհային անվտանգության կանոնները, հո՛գ տարեք շրջակա միջավայրի կենսաբազմազանության մասին, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարե՛ք 112 հեռախոսահամարին»,- հորդորում են նախարարությունից:

Կարծում եմ՝ կանխարգելման մեխանիզմները բավարար չեն. ՄԻՊ-ը՝ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վերաբերյալ

Կարծում եմ՝ կանխարգելման մեխանիզմները բավարար չեն. ՄԻՊ-ը՝ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վերաբերյալ

Քաղաքացիների կարծիքը անձը հաստատող փաստաթղթեր ստանալու գործընթացի վերաբերյալ

Քաղաքացիների կարծիքը անձը հաստատող փաստաթղթեր ստանալու գործընթացի վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ շուրջ 500 չկարդացած նամակ ունի․ պատասխանները կարող են ուշանալ

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ շուրջ 500 չկարդացած նամակ ունի․ պատասխանները կարող են ուշանալ

Նախատեսվում է «Հարսնաքար» հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան ճեմուղի. Եղիազար Վարդանյան

Նախատեսվում է «Հարսնաքար» հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան ճեմուղի. Եղիազար Վարդանյան

Արբանյակ ունենալու առաջին փորձը մեզ տվել է մասնագիտական կարողությունների և ռեսուրսների ձևավորում․ Դավիթ Թադևոսյան

Արբանյակ ունենալու առաջին փորձը մեզ տվել է մասնագիտական կարողությունների և ռեսուրսների ձևավորում․ Դավիթ Թադևոսյան

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում