Ռուսաստանի ԶՈՒ-ն ԱՄՆ տեսուչներին ցուցադրել է «Ավանգարդ» գերձայնային հրթիռային համալիրը

ԳԳոհար Սիմոնյան

Ռուսական Զինված ուժերն ամերիկյան տեսուչներին է ցուցադրել «Ավանգարդ» գերձայնային հրթիռային համալիրը, ադկերպ հավատարիմ մնալով Հարձակողական զենքի կրճատման մասին պայմանագրի դրույթներին՝ գրում է Newsweek-ը:

«Ռուսական կողմը ցուցադրել է «Ավանգարդ» համալիրը Միացյալ Նահանգների մի խումբ այցելուներին՝ օժանդակելու Հարձակողական զենքի մասին ռազմավարական պայմանագրի կենսունակությանն ու արդյունավետությանը»,- իր հերթին պաշտոնապես հաստատում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:

Հիշեցնենք, որ խոսքը 2011թ-ին ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև կնքված CHB III համաձայնագրի մասին է, որի գործողության ժամկետը լրանում է 2021 թվականին: Նշենք նաև, որ Մոսկվան մշտապես շեշտում է, թե շահագրգիռ է երկկողմ պայմանագիրը երկարաձգելու շուրջ` Վաշինգտոնի հետ բանակցություններով, իսկ ահա Սպիտակ տնից առայժմ այս առիթով արձագանք չկա:

Ինչ վերաբերում է «Ավանգարդ» համալիրին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ դրա փորձարկման օրը հպարտությամբ հայտարարեց, որ «նոր համակարգն անխոցելի է հավանական թշնամու ներկա ու ապագա հակաօդային պաշտպանության համակարգերի համար»:

Հիշեցնենք նաև, որ այն փորձարկվել էր 2018-ի մարտի 1-ին, ինչից հետո բրիտանական Metro տաբլոիդը գրեց, թե «կցանկանար անկասելի «Ավանգարդի» համար այլ անվանում առաջարկել՝ «Սատանայի հարսնացու»»:

Նորագույն այս մշակումը կարող է գերձայնային արագությամբ թռչել մթնոլորտի խիտ շերտերում, և այդ առանձնահատկությունը, փաստորեն, հրթիռն անխոցելի է դարձնում յուրաքանչյուր հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում