RSF-ը մտահոգված է Ադրբեջանի մեդիա ոլորտում նախատեսվող փոփոխություններից

ԴԴավիթ Մուրադյան

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խիստ մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մեդիա դաշտի ոլորտում իրականացվող նոր օրենսդրական փոփոխությունների առնչությամբ:

Կազմակերպության գնահատմամբ՝ Ադրբեջանի իշխանությունների նոր նախաձեռնությունը նշանակում է «տեղեկատվության նախարարության» վերադարձ, որի նպատակն է ուժեղացնել կառավարության վերահսկողությունն անկախ տեղեկատվության նկատմամբ, մասնավորապես՝ թվային հարթակներում:

Ավելի վաղ Ադրբեջանի խորհրդարանում քննարկվել է նոր օրինագիծը, որով նախատեսվում է ստեղծել ԶԼՄ-ների և ռադիոհեռարձակման միասնական խորհուրդ: Նոր մարմինը մեկտեղելու է նախկինում տարբեր կառույցների միջև բաժանված լիազորությունները և իր ձեռքում է կենտրոնացնելու երկրի ողջ մեդիա հատվածի կարգավորումն ու վերահսկողությունը:

Իրավապաշտպանները շեշտում են, որ այն պայմաններում, երբ ադրբեջանցի վերջին անկախ լրագրողները բանտարկված են, աքսորված կամ ստիպված են աշխատել ընդհատակում, այս օրենքը պաշտոնական Բաքվին տալիս է մամուլը վերջնականապես վերահսկելու բոլոր լծակները:

Մանրամասները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում