Ներգաղթը նպաստում է Հայաստանի տնտեսական ակտիվությանը

ՄՄայա Խաչատրյան

Վիճակագրությամբ հաստատված փաստ է՝ 2025-ին Հայաստանի Հանրապետության ավելի շատ քաղաքացի վերադարձել է հայրենիք, քան լքել երկիրը:

Դրական տարբերությունը մոտ 9 հազար է: Վերադարձողները և մասնագետները մատնանշում են, որ ներգաղթին նպաստել են խաղաղությունը, աշխատատեղերի ստեղծումը և տնտեսության, բիզնես ոլորտում խաղի արդար կանոնների հաստատումը:

Փորձագետների դիտարկմամբ՝ պատահական չէ, որ հենց 2018-ի հեղափոխությունից հետո սկսվեց դեպի մեր երկիր սահմանահատումների թիվը գերազանցել ելքի թվին:

Վերլուծաբանները մատնացույց են անում, որ ներգաղթն իր հերթին հավելյալ դրական էֆեկտներ է առաջացնում, մասնավորապես՝ աշխուժանում է տնտեսությունը:  

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում