Ժողովուրդը կարողացել է հաղթահարել ժողովրդական կարգի տապալման փորձը. Սրբուհի Գալյանը՝ ՍԴ-ում

ԿԿարմեն Ղուկասյան

Սահմանադրական դատարանում երրորդ օրն է՝ շարունակվում է ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումների քննությունը։

 
Երեկվանից սկսվել է հարցուպատասխանի փուլը, քաղաքական ուժերը բարձր դատարանից պահանջում են անվավեր ճանաչել ընտրության արդյունքները:
 
«Քաղաքացիական պայմանագիրն» այս գործով ներգրավված է որպես երրորդ կողմ:
 
Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների վերաբերյալ որոշումը Սահմանադրական դատարանը պետք է կայացնի ամենաուշը հուլիսի 4-ին։
 
Օրենքի համաձայն՝ բարձր դատարանը կարող է կա՛մ ընտրության արդյունքները թողնել անփոփոխ, կա՛մ բավարարել դիմումները և ընդունել օրենքով նախատեսված երեք որոշումներից մեկը՝ ընտրության արդյունքները ճանաչել անվավեր, ընտրության արդյունքները ճանաչել անվավեր և սահմանել մանդատների բաշխման կարգ կամ նշանակել ընտրության երկրորդ փուլ։
 

Հեղինակ՝ Մերի Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում