Ոչ ոք չի կարող ստիպել Հայաստանին մնալ ԵԱՏՄ-ում, սակայն պարզաբանումներ պետք է լինեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակը: Դմիտրի Պեսկովը հավելել է՝ Հայաստանի եվրաինտեգրման մտադրությունը ամրագրված է օրենքով: Նրա խոսքով՝ դա ըստ էության արդեն իրավաբանորեն պարտավորեցնում է Հայաստանի կառավարությանը և պետական մարմիններին կենտրոնանալ եվրաինտեգրման վրա։ «Սակայն դա անհամատեղելի է ԵԱՏՄ-ին անդամակցության հետ», - կրկնել է Պեսկովը։
«Հայաստանը դիվիդենտներ է ստանում ԵԱՏՄ-ին անդամակցությունից: Հայերը պետք է որոշեն՝ արդյոք Եվրամիությունը կարող է նույնը ապահովել», - ասել է ռուս պաշտոնյան։
Կրեմլի խոսնակը հավելել է, որ ԵԱՏՄ նիստերի օրակարգը բարդ է լինելու, նրա ձևակերպմամբ, Հայաստանի հետ կապված իրավիճակի պատճառով: Խոսելով ԵԱՏՄ առաջիկա նիստի մասին՝ նա նշել է, որ Հայաստանը շարունակում է մնալ կառույցի անդամ և աշխատանքային մակարդակով կմասնակցի հանդիպմանը: «Երկրի բարձրագույն ղեկավարությունը զբաղված է ընտրարշավով, մենք դա հասկանում ենք», - ընդգծել է Կրեմլի խոսնակը:
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էլ տեղեկացրել է, որ Ղազախստանում կայանալիք գագաթնաժողովում կքննարկեն Հայաստանի կողմից եվրոպական չափանիշներին և կանոնակարգերին անցնելու հնարավոր ռիսկերը։ Սակայն նիստի շրջանակում Հայաստանի դեմ սահմանափակող միջոցառումներ չեն ընդունվելու: «Հայաստանը կատարում է ԵԱՏՄ-ի շրջանակում իր պարտավորությունները և երբեք չի խախտել միության կանոնները։ Հասկանալով ԵԱՏՄ-ի առավելությունները՝ Հայաստանը չի շտապում դուրս գալ, սակայն նրա քաղաքական կուրսը հակասում է միության գաղափարներին», - հավելել է Օվերչուկը։
Միևնույն ժամանակ, ռուսական կողմը չի բացառում, որ միակողմանիորեն կդադարեցնի գազի, նավթի և վառելիքի վերաբերյալ համաձայնագրերը, եթե Հայաստանը շարունակի եվրաինտեգրման գործընթացը:

ՏԿԵՆ-ում քննարկվել են Հայաստանի և Հորդանանի միջև էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Քննարկվել են հայկական և լիբանանյան բիզնեսների միջև նոր գործընկերային կապերի զարգացման հնարավորությունները

Մոնտեվիդեոյում և Ուրուգվայի քաղաքներում խորհրդանշական կառույցները լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Կարդացի-ավարտեցի Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գիրքը. Փաշինյան

Շախմատիստ Սարգիս Սարգսյանը՝ ոսկե մեդալակիր

«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի ՀՀ-ին. Դատախազության վերաքննիչ բողոքն ամբողջությամբ բավարարվել է

Լուրեր 10:00 | Վարչապետը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի ԳԱ 81-րդ նստաշրջանի աշխատանքներին | 22.09.2026

Սյունիքի քրեական ոստիկանները մոտ 1400 գրամ մարիխուանա են առգրավել․ 42-ամյա տղամարդը կալանավորվել է

Նախաճաշեցի մեր սիրելի զինվորների հետ․ Պապիկյան



