Իտալիայի վարչապետն Ադրբեջանում է

ԴԴավիթ Մուրադյան

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին պաշտոնական այցով ժամանել է բաքու, հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, քննարկել երկկողմ գործակցության առանցքային ուղղությունները: Իտալիան Ադրբեջանի կարևորագույն առևտրային գործընկերն է՝ հատկապես նավթագազային ոլորտում՝ հայտարարել է Իլհամ Ալիևը: Նրա խոսքով՝ իտալական շուկան Ադրբեջանի համար առաջնային նշանակություն ունի: Ալիևի խոսքով՝ 2025 թվականին Ադրբեջանը արտահանել է 25 մլրդ խմ բնական գազ, որից մոտ 10 միլիարդը բաժին է ընկել Իտալիային, քննարկվում են այդ ծավալի ավելացման միջոցառումները։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ Իտալիայի հետ համագործակցության մյուս կարևորագույն ուղղությունը ռազմատեխնիկականն է: «Այսօր քննարկվեց նաև այդ հարցը։ Կոնկրետ գաղափարներ ունենք համատեղ նախագծերի իրականացման, համատեղ արտադրության կազմակերպման, իտալական տեխնոլոգիաներն ադրբեջանական ֆինանսական միջոցների հետ միավորելու վերաբերյալ»,- ասել է Ալիևը։

Նա նաև նշել է, որ Ադրբեջանում ներկայումս գործում է շուրջ 130 իտալական ընկերություն:

Մելոնին էլ վստահություն է հայտնել, որ Իտալիայի և Ադրբեջանի միջև բարեկամական կապերը կշարունակեն զարգանալ: Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում հաստատվել է համագործակցության հետագա ընդլայնման հանձնառությունը:

«Մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանն ամրապնդի իր դերը որպես Եվրոպայի և Ասիայի միջև հիմնարար հանգույց»,- հավելել է Իտալիայի վարչապետը:

Մանրամասները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում