Եռագլխի մեջ կա ընդամենը մեկ թեկնածու, և դա Ռոբերտ Քոչարյանն է. Վահագն Ալեքսանյան

ԼԼուսինե Մուրադյան

Ազգային ժողովի՝ ապրիլի 17-ի նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձավ խորհրդարանական ընտրություններին մասնակից 3 ընդդիմադիր ուժերի ընտրական ցուցակներին և այդ թիմերի վարչապետի թեկնածուներին՝ եզրակացնելով, թե «եռագլխի մեջ կա ընդամենը մեկ թեկնածու, և դա Ռոբերտ Քոչարյանն է»:

«Նայե՛ք այդ ուժերի երկրորդ համարներին, կալուգացու ուժի երկրորդ համարն Արամ Վարդևանյանն է, Ռոբերտ Քոչարյանի անձնական փաստաբանը, նրա դաշինքի անդամը, նախկին պատգամավոր:

Նայե՛ք Ծառուկյանի երկրորդ համարին, Անդրանիկ Թևանյանն է, Ռոբերտ Քոչարյանի նախկին պատգամավոր ու առհասարակ ուղնուծուծով քոչարյանական»,- ասաց նա:

Ըստ պատգամավորի՝ «Ուժեղ Հայաստանի» ցուցակը նայելիս մի բան է ակնհայտ դառնում, այն է՝ դա Հանրապետական կուսակցության ռեբրենդինգն է. «Ցուցակի հալալ կեսը հանրապետականներ են, մյուս կեսը քոչարյանականներ են, այն մի երեք հոգին էլ իրենց ընտանիքի անդամներն են, ու վերջ: Սրա մասին է ամբողջ խոսակցությունը»:

Եզրափակելով ելույթը՝ պատգամավորը դիմեց ՀՀ քաղաքացիներին. «ՀՀ-ն կա և լինելու է անկախ, ՀՀ-ն կա և լինելու է խաղաղ, իսկ պատերազմի եռագլուխ ու բազմագլխիկ հրեշը պարտվելու է հերթական անգամ»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում