Հորմուզի նեղուցի շուրջ ճգնաժամը ՀՀ քաղաքացիները և տնտեսությունը շատ ավելի շոշափելի կզգային, եթե ադրբեջանական երկաթուղու պատմական բացումը չլիներ. Փաշինյան

ԼԼուսինե Մուրադյան

Հաստատված խաղաղության շնորհիվ այսօր ադրբեջանական երկաթուղով ապրանքներ են ներկրվում ՀՀ, Ադրբեջանից նավթամթերք է ներկրվում ՀՀ, ինչի արդյունքում մեր քաղաքացիներն ու բնակիչներն արդեն իսկ տասնյակ միլիարդների խնայողություններ են ունեցել, որովհետև ադրբեջանական նավթամթերքի ներկրումն ի վերջո այն վերջին գործոնն էր, որի  արդյունքում մենք ավարտեցինք «նավթամթերքի շուկայում մենաշնորհի կազմաքանդում» օպերացիան, որը տևում էր 8 տարի: Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 15-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցը ներկայացնելիս:

ՀՀ քաղաքացիները հարցնում են՝ ինչո՞ւ 8 տարի, ի պատասխան Փաշինյանը նշում է, որովհետև այդ դեպքերում ոչ միայն պարզ գործողություն է արվում, այլև «բառիս բուն իմաստով մաֆիայի» դեմ են պայքարում:

Վերադառնալով ադրբեջանական նավթամթերքի ներմուծման թեմային՝ Փաշինյանը նշեց. «Ուզում եմ ասել, որ Հորմուզի նեղուցի շուրջ առաջացած ճգնաժամը ՀՀ քաղաքացիները և տնտեսությունը շատ ավելի շոշափելի ձևով կզգային թե՛ նավթամթերքի գնի, թե՛ գնաճի, թե՛ մատակարարումների առումով, եթե ադրբեջանական երկաթուղու պատմական բացումը ՀՀ-ի համար այս ժամանակաշրջանում տեղի ունեցած չլիներ: Սա պետք է ասել»:

Հիմա, ըստ Փաշինյանի, ՀՀ-ն մտնում է «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի իրագործման փուլ:

«Ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ ի հեճուկս միջազգային բարդ իրադրության՝ թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ՀՀ-ի, թե՛ Ադրբեջանի Հանրապետության կառավարությունները տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացումը և TRIPP նախագծի իրագործումը համարում են առաջնահերթություն: Սա բխում է այն գիտակցումից, որ նախագծի իրագործումը մեր տարածաշրջանում երկարաժամկետ, կայուն և հուսալի խաղաղության կարևոր հենասյուն է դառնալու»,- ասաց նա:

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Իսրայելի հարցում Էրդողանին չի հաջողվել տարհամոզել Ալիևին. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Իսրայելի հարցում Էրդողանին չի հաջողվել տարհամոզել Ալիևին. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

Չեմ հասկանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը՝ Սահմանադրության հետ կապված. ՄԻՊ

Չեմ հասկանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը՝ Սահմանադրության հետ կապված. ՄԻՊ

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Կարծում եմ՝ կանխարգելման մեխանիզմները բավարար չեն. ՄԻՊ-ը՝ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վերաբերյալ

Կարծում եմ՝ կանխարգելման մեխանիզմները բավարար չեն. ՄԻՊ-ը՝ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վերաբերյալ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում