Սիրիայում ավտոմեքենայի պայթյունից զոհվել է 18 մարդ

ՄՄարի Կոստանյան

Թուրք-սիրիական սահմանին գտնվող Հալեպի ալ-Բաբ քաղաքում ավտոմեքենայի հուժկու պայթյուն է գրանցվել: Ահաբեկչության հետևանքով մահացել է  18 մարդ, 3 տասնյակից ավելի քաղաքացի ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:

Ստացված տեղեկությունների համաձայն՝ ականապատ ավտոմեքենայի պայթյունից ահռելի վնաս է հասցվել հարևանությամբ կայանված մեքենաներին ու մոտակա շինություններին: Տեղական իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի ու վիրավորների թիվը կավելանա: Ահաբեկչության պատասխանատվությունն առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում