Ձյան առատ տեղումներ՝ Կենտրոնական Եվրոպայում: Հզոր ցիկլոնն անցել է Ավստրիայով: Որոշ շրջաններում ձյան պատճառով մի շարք ճանապարհներ արգելափակվել են: Ձնային թակարդում են հայտնվել դպրոցներ, հիվանդանոցներ:
Իրավիճակը տխուր է նաև Շվեյցարիայում: Եվրոպական երկրի լեռնադահուկային հանգստավայրում գիշերվա ընթացքում գրանցվել են մոտ 70 սմ տեղումներ:











