Դաշնակցության քրոնիկ գործունեությունն է՝ գալ, իրականը դարձնել անիրական ինքնություն ու լացել. Ռուբինյան

Երբ Քրիստինե Վարդանյանն այս ամբիոնից հայտարարեց, թե Արարատը մեր ինքնությունն է, կարծում եմ՝ նա խփեց ճիշտ նշանակետին: Այս խոսքերով՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սկսեց իր ելույթը՝ անդրադառնալով ընդդիմադիր գործընկերոջ ելույթին:

Ռուբինյանը հիշեցրեց՝ Արարատը Հայաստանի տարածքում էր մինչև այն կետը, երբ Դաշնակցության իշխանության օրոք այն կորսվեց:

«Երբ Դաշնակցությունն ավարտեց իր առաքելությունը, Արարատը և ամբողջ Սուրմալուի գավառը և Կարսն այլևս Հայաստանի տարածքում չէին: Հետո եկան Դաշնակցության երաշխավոր բոլշևիկները, երաշխավորներ և այսօրվա կոալիցիոն գործընկերներ Գյումրիից, մի հատ էլ պեչատը դրեցին Կարսի և Մոսկվայի պայմանագրերով»,- հայտարարեց Ռուբինյանը՝ ընդգծելով, թե դա Դաշնակցության քրոնիկ գործունեությունն է՝ գալ, իրականը դարձնել անիրական ինքնություն ու լացել: 

Նրա խոսքով՝ նույնը կրկնվեց 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում, երբ իրենք ասում էին՝ կարևորն այն է, որ այդ մարդիկ կարողանան այնտեղ ապրել, որ պետք է իջեցնել նշաձող, որ պետք է բանակցել Ադրբեջանի հետ:

«Դուք, Ղարաբաղի ձեր պրոտեժեները մեզ ասում էիք՝ դավաճան, սրիկա և այլն, վերցրիք իշխանությունը, 19 օր հետո իրական Ղարաբաղը դարձրեցիք ինքնություն: Դաշնակցության ամբողջ գործունեությունը մի անվերջանալի շղթա է՝ իրական բաները դարձնել ինքնություն, հետո լացել, կենացներ խմել, Հայ դատ անել, փող հավաքել ու ինքնությունը վերածել փողի, մոնետիզացնել իրական հայրենիքը»,- հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալը:

Նրա խոսքով՝ Դաշնակցության ինքնությունը ոչ թե Արարատն է, այլ Ռոբերտ Քոչարյանի 200 միլիոն դոլարը, որն ապօրինի ձեռք է բերել՝ ըստ Դատախազության մեղադրանքի: 

«Այ, ձեր այդ ինքնությունը պետք է գաք ու մուծեք բյուջե»,- հայտարարեց Ռուբինյանը:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©