ՀԱԷԿ-ի շահագործման ընթացքում անվտանգության հետ կապված որևէ միջադեպ տեղի չի ունեցել. վարչապետ

Վարչապետ Փաշինյանը Ֆրանսիայում աշխատանքային առաջին օրը մասնակցել է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովին։

Իր ելութում մեր երկրի ղեկավարը ընդգծել է, որ կառավարությունը որդեգրել է միջուկային էներգիան որպես էներգետիկ անվտանգության էական գործոն պահպանելու քաղաքականություն:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Հայաստանը որոշում է կայացրել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ:

Գագաթնաժողովից հետո կայացել է Հայաստանի վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումը: Միջուկային էներգետիկայի զարգացման հեռանկարը Հայաստանի վարչապետը քննարկել է նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ հանդիպմանը։

Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի ռեպորտաժում։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©