Սերժ Սարգսյան քաղաքական գործիչ քաղաքական դաշտում գոյություն չունի. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքել է ընդդիմության՝ մասնավորապես Հայաստանի Հանրապետական կուսակցություն հայտարարություններին՝ փողոցային պայքարի և իմփիչմենթի վերաբերյալ՝ նշելով, որ շուտով ընտրություններ են, և նման կոչերը անիմաստ են։

«Բայց հանրապետականները 400 հոգի մարդ չունեն՝ ընտրություններին մասնակցեն, իրենք ի՞նչ իմփիչմենթ անեն»,- ասաց Սիմոնյանը:

Լրագրողների դիտարկմանը՝ չի՞ հաջողվի ժողովրդին հանել փողոց, ԱԺ նախագահն ասաց՝ չգիտի՝ դրա իմաստը որն է:

«Ես անընդհատ զարմանում եմ, թե այդ մարդիկ ոնց են տասնամյակ շարունակ երկիր ղեկավարել այն խելքով, որ ունեն: Անկեղծ, զարմանում եմ: Ռեժիմը խուճապի մեջ է»,- հեգնեց նա:

Ինչ վերաբերում է հանրապետականների՝ իշխանության կողմից հնարավոր ընտրակեղծիքների մասին հայտարարություններին, նկատեց՝ ինչ-որ մեկի մոտ կասկած կա՞, որ ընտրությունները նախկինում կեղծվել են:

Ինչ վերաբերում է իշխանության հասցեին Սերժ Սարգսյանի մեղադրանքներին՝ առաջարկեց՝ նա թող մասնակցի ընտրություններին, եթե կարող է: 

«Սերժ Սարգսյանին որպես քաղաքական անցյալ եմ վերաբերվում: Սերժ Սարգսյան քաղաքական գործիչ քաղաքական դաշտում գոյություն չունի, չի կարող ունենալ: Այդ մարդը մերժված է, մերժված մնալու է պատմության մեջ»,- նշեց Սիմոնյանը:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©