Քաղաքացիները պետք է զգան տնտեսական աճի արդյունքը. նախարարը՝ կենսաթոշակների բարձրացման մասին

ԿԿարմեն Ղուկասյան

Կենսաթոշակների և նպաստների ավելացումը նախատեսված է ՀՀ կառավարության ծրագրով:

Արդեն իսկ բոլոր հաշվարկներն արված են. ապրիլի 1-ից աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը 48 հազար 993 դրամից կդառնա 59 հազար 181 դրամ, զինվորական կենսաթոշակի միջին ամսական չափը 96 հազար 321 դրամից՝ 104 հազար 852 դրամ:

Մասնագետները նկատում են, որ իրական ավելացումը ավելին է լինելու, քանի որ հավելյալ եկամուտը երաշխավորելու է անկանխիկ գործարքներից հավելյալ հետվճար:

Փետրվարի 25-ին, հայտարարելով կենսաթոշակների բարձրացման մասին, վարչապետ Փաշինյանը ներկայացրել էր, որ դա հնարավոր է եղել կանխատեսվածից ավելի բարձր տնտեսական աճի և ՀՆԱ-ի ավելացման շնորհիվ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն էլ նշում է, որ բոլոր հաշվարկներն արված են,  անհրաժեշտ հավելյալ գումարը կա:

Ոլորտային նախարարը և Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովի նախագահը նաև փաստարկված հերքում են որոշ շրջանակների հայտարարությունները, թե իբր թոշակների ու նպաստների ավելացումը նախընտրական տրամաբանության մեջ է:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում