Զելենսկին սպառնում է Հունգարիային. Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Վոլոդիմիր Զելենսկուն մեղադրել է Բուդապեշտի վրա ճնշում գործադրելու համար:

«Հունգարիան ի սկզբանե հանդես էր գալիս խաղաղության օգտին։ Եվ այնուամենայնիվ, այսօր՝ տարելիցի օրը, Զելենսկին սպառնում է Հունգարիային և ճնշում է գործադրում, քանի որ մենք հրաժարվում ենք պատերազմի մեջ ներքաշվել, հրաժարվում ենք գումար ուղարկել Ուկրաինային և չենք ցանկանում հրաժարվել ռուսական էներգակիրներից»,- հայտարարել է Օրբանը։

Ուկրաինայի նախագահը պատերազմի մեկնարկի չորրորդ տարելիցին նվիրված իր ուղերձում հայտարարել էր, որ Օրբանը կդառնա Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի դաշնակիցը, եթե հավանություն չտա ԵՄ-ի կողմից 90 միլիարդ եվրոյի ռազմական օգնության տրամադրմանը Կիևին:

Ավելի վաղ Հունգարիան արգելափակել էր հակառուսական պատժամիջոցների հերթական փաթեթը և Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկը: Պատճառը Կիևի կողմից «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի տարանցման դադարեցումն է։

Մանրամասները՝ Դավիթ Մուրադյանի տեսաշարում։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©