Փետրուար 16-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԳԳոհար Սարգսյան

Ատրպէյճանի քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչներուն հետ հանդիպման քննարկուած է Ղազախ-Իջևան հատուածին վրայ ուղիղ կապ ունենալու հարցը:

Իրան պատրաստ է Ամերիկայի հետ հիւլէական համաձայնութեան համար փոխ զիջումներու քննարկման. Իրանի ԱԳՆ:

Ոչ ոք կրցաւ Իրանի հետ յաջող գործարք կնքել, բայց մենք պիտի փորձենք. Ռուպիօ:

Իսրայէլ յայտարարած է Արևմտեան ափին հողերու պետական գրանցման գործընթացի մեկնարկի մասին, Պաղեստին որոշումը դատապարտած է:

Խաղաղութեան խորհուրդի անդամները Կազայի հատուածին պիտի յատկացնեն աւելի քան 5 միլիառ տոլար. Թրամփ:

Ամերիկայի մէջ իրականացուած է փոքր աթոմակայանի տեղափոխում օդային ճամբով:

17 Փետրուարին Ժնևի մէջ  տեղի պիտի ունենայ Թեհրանի և Ուաշինկթընի անուղղակի բանակցութիւններու երկրորդ շրջանը, ինչպէս նաև Ռուսաստան-Ամերիկա-Ուքրանիա եռակողմ հանդիպում:

Արաքչի Ռաֆայէլ Կրոսսիին հետ հանդիպած է:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում