«Մարդիկ ամենից շատ ստում են 3 դեպքում». Սամվել Կարապետյանի ուժի խոստումների «թացն ու չորը»

Խորհրդարանի ընտրություններին ընդառաջ սոցիալական խոստումների բազմազանության պակաս չկա: Դեղորայքից մինչև բնակարանների մատչելիություն, աղքատության նվազեցումից մինչև ներդրումների խոստում: Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման թերևս ամենահայտնի խոստումներից մեկը 300 հազար աշխատատեղի ստեղծումն է, որը, չնայած հնչեղությանը, մասնագիտական գնահատականներով՝ մեղմ ասած շատ քիչ է մտածված: Խնդիրն այն է, որ ըստ վիճակագրական կոմիտեի՝ մեր երկրում պոտենցիալ աշխատուժը կիսով չափ քիչ է:

Պոպուլիզմ է գնահատվում նաև փոքր բիզնեսին հարկերից ազատելու խոստումը. առաջին հայացքից ոչ պակաս գրավիչ, սակայն իրականում խնդրահարույց. այստեղ էլ, ըստ մասնագետների, ռիսկն այն է, որ արտոնությունից օգտվելու համար խոշոր բիզնեսը կսկսի տրոհվել:

Փորձագետները հիշեցնում են, թե խոստումներ տալիս մարդիկ երբ են ամենահաճախը ստում, և հորդորում են տարբերել թացը չորից։

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©