Ադրբեջանի նախագահը հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարին

Դավոսում հանդիպել են Ադրբեջանի նախագահը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը: Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ: Քննարկվել են նաև էներգետիկայի, տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության, հումանիտար ականազերծման և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Եվրոպայի էներգետիկ անվտանգության գործում Բաքվի ներդրմանը:

Մարթա Կոսը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանին ականազերծման ոլորտում, ինչպես նաև Նախիջևանում երկաթուղային գծի վերականգնման նախագծերին: Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և ԵՄ-ի միջև տարբեր ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման հեռանկարների շուրջ:

Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©