Կոտայքի պարեկներն արձանագրել են 291 իրավախախտում․ ուժեղացված ծառայություն Չարենցավանում

ՄՄարո Թարվերդյան

Հանրության անվտանգության ապահովման նպատակով ՆԳՆ Ոստիկանության ստորաբաժանումները պարբերաբար իրականացնում են ուժեղացված ծառայություն։ Հերթականը եղել է Չարենցավան քաղաքում։

Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանի հրահանգավորումից հետո Կոտայքի մարզի պարեկներն անցել են ծառայության։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Հունվարի 13-18-ը Կոտայքի մարզի գումարտակի պարեկները Չարենցավանում իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում հանցագործություն կատարելու կասկածանքով Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին են տեղափոխել 13 անձի, որոնցից 1-ը՝ թմրանյութ պահելու և օգտագործելու, 2-ը կեղծ վարորդական իրավունքի վկայականի, 2-ը՝ սառը զենք կրելու, 7-ը՝ մարմնական վնասվածք պատճառելու և 1-ը՝ իրավունքից զրված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու կասկածանքով։

Արձանագրվել է 291 իրավախախտում․ 115-ը՝ չամրակապված վարելու, 34-ը՝ տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելու, 12-ը՝ առանց վարորդական իրավունքի վկայականի վարելու, 6-ը՝ ավտոմեքենան մգեցված ապակիներով շահագործելու և այլ դեպքեր։

Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխել 17 տրանսպորտային միջոց:
Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են:

ԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարները

ԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարները

Հայաստանի նախագահությունը ԱՊՀ  պետությունների արդարադատության նախարարների խորհրդում կարևոր հնարավորություն է իրավական համագործակցության զարգացման համար. Գալյան

Հայաստանի նախագահությունը ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդում կարևոր հնարավորություն է իրավական համագործակցության զարգացման համար. Գալյան

Խնդիրը նախաբանի և բուն սահմանադրական հոդվածների միջև խզումն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Խնդիրը նախաբանի և բուն սահմանադրական հոդվածների միջև խզումն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Խնդիրը Սահմանադրության նախաբանի և բուն հոդվածների միջև առկա խզումը հաղթահարելն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Խնդիրը Սահմանադրության նախաբանի և բուն հոդվածների միջև առկա խզումը հաղթահարելն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Արարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Արարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Քաղաքացիների կարծիքը անձը հաստատող փաստաթղթեր ստանալու գործընթացի վերաբերյալ

Քաղաքացիների կարծիքը անձը հաստատող փաստաթղթեր ստանալու գործընթացի վերաբերյալ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում