Ակնկալում ենք, որ 2026-ի արդյունքներով Հայաստանում ծայրահեղ աղքատներ չեն լինի. ԱՍՀ նախարարի տեղակալ

ԿԿարմեն Ղուկասյան

Աղքատությունը մեր երկրում վերջին տարիներին էապես կրճատվել է:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում առավել քան վստահ են, որ ի կատարումն կառավարության հնգամյա ծրագրի, հաջորդ տարվանից արդեն Հայաստանում ծայրահեղ աղքատներ չեն լինի:

Ամեն դեպքում, աղքատության բաշխումն անհամաչափ է՝ ըստ կրթական ցենզի, ըստ սեռերի ու հատկապես ըստ մարզերի: Ամենաշատ աղքատություն առկա է Շիրակի մարզում:

Թե՛ կառավարության ներկայացուցիչը, թե՛ մարզպետն ընդգծում են, որ պետությունն ամեն ինչ անում է բացը լրացնելու համար՝ թիրախային աջակցության ծրագրեր են իրականացվում:

Ընդհանուր առմամբ աշխատանքները դրական են գնահատում նաև անկախ տնտեսագետները:

Թեման Նիկոլայ Ավետիսյանն է ուսումնասիրել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում