Զելենսկին պատրաստ չէ հաստատել ամերիկյան ծրագիրը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է ռուս-ուկրաինական կարգավորման գործընթացին։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ Սպիտակ տան ղեկավարին հարցրել են, թե որն է լինելու նրա հաջորդ քայլը Ուկրաինայի և Ռուսաստանի հետ բանակցություններում՝ անցյալ շաբաթ տեղի ունեցած խորհրդակցություններից հետո։ «Մենք խոսել ենք նախագահ Պուտինի հետ, խոսել ենք Ուկրաինայի ղեկավարության, այդ թվում՝ նախագահ Զելենսկու հետ։ Եվ պետք է ասեմ, որ մի փոքր հիասթափված եմ, որ նախագահ Զելենսկին դեռ չի կարդացել առաջարկը»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։ Ըստ Թրամփի՝ Ուկրաինայի նախագահի թիմը նույնպես աջակցում է փաստաթղթին։ Սակայն նա չգիտի՝ արդյոք անձամբ Զելենսկին համաձայն է, թե ոչ։ 

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ կառուցողական հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի պաշտոնյաների հետ:

«Ուկրաինան վճռական է շարունակելու բարեխղճորեն համագործակցել ամերիկյան կողմի հետ՝ իրական խաղաղության հասնելու համար», - գրել է Զելենսկին սոցիալական ցանցերում:

Մանրամասները՝ տեսաշարում:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©