Երկրաշարժից 37 տարի անց դեռ կան անօթևաններ. խնդիրը հիմնովին լուծելու համար աշխատանք է տարվում

Դեկտեմբերի 7-ը երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է:

Աղետի 37-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և պաշտոնյաների հետ այցելել է Սպիտակ, Վանաձոր և Գյումրի, որտեղ պետության ղեկավարը ծաղկեպսակներ է դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներին։

Այնուհետև վարչապետը Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում ներկա է գտնվել երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված սուրբ և անմահ պատարագին:

Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©