Սրբազան հայրերի համաձայնության դեպքում հենց այսօր նրանց կհրավիրեմ հանդիպման. Փաշինյանը՝ եպիսկոպոսների հայտարարության մասին

Որպես ՀԱԵ հետևորդ՝ որդիական խոնարհությամբ և նախանձախնդրությամբ եմ ընդունել այդ հայտարարությունը: Այդ մասին կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Եպիսկոպոսաց հայտարարությանը», որում նշվում է, որ Գարեգին Բ-ն առ ոչինչ է համարել իր իսկ կողմից ստեղծված հանձնախմբի փորձաքննության արդյունքները, որոնք առնչվում են Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութի փորձագիտական քննությանը:

«Որպես պետության, Կառավարության ղեկավար՝ վճռականությամբ և հաստատակամությամբ ողջունում եմ այդ հայտարարությունը, որովհետև կարծում եմ, որ այս հայտարարությունը նախ ցույց է տալիս, որ մեր եկեղեցում կան հոգևորականներ, որոնք նախանձախնդիր են եկեղեցու հոգևոր առաքելության իրականացման գործում:

Ես, իհարկե, սրբազան հայրերի համաձայնության դեպքում հենց այսօր նրանց կհրավիրեմ հանդիպման, հանդիպում կխնդրեմ, որպեսզի նաև նրանց դիրքորոշումները, մոտեցումները՝ հայտարարությունից բխող, ավելի մանրամասն հասկանամ:

Մինչև հնարավոր հանդիպումը լրացուցիչ մեկնաբանություններից ձեռնպահ կմնամ»,- ասաց նա:

«Եպիսկոպոսաց հայտարարության» մանրամասները՝ այստեղ:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©