ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ տեղեկություն տալ, թե ԱՄՆ կողմից ինչ ջանքեր են գործադրվում. վարչապետը՝ գերիների վերադարձի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձի հարցին:

«Ես պետքարտուղարի տեղակալի հետ հանդիպել եմ, և հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ եմ կատարել այդ հարցին՝ արձանագրելով, որ նախագահ Թրամփը, այդ թվում՝ հրապարակային, խոսել է այդ հարցով զբաղվելու իր հանձնառության մասին, և ես ներկայացրել եմ, թե մենք երկկողմ մակարդակով ինչ ենք անում այդ խնդրի հետ կապված, և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ տեղեկություն տալ, թե Միացյալ Նահանգների կողմից ինչ ջանքեր են գործադրվում այդ ուղղությամբ, և խնդրել եմ շարունակել այդ հարցը պահել ուշադրության կենտրոնում»,- նշեց վարչապետը: 

Հիշեցնենք՝ Firebird ընկերությունը ստացել է ԱՄՆ արտահանման լիցենզիա և հայտարարել «Dell Technologies»-ի հետ տեխնոլոգիական գործընկերության մասին՝ ամրապնդելով Հայաստանի դիրքերը արհեստական բանականության և թվային զարգացման ոլորտում։  Այս մասին ընկերությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ նախագծի իրականացումը հնարավոր է դարձել ՀՀ կառավարության աջակցության շնորհիվ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական առաջնորդությամբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ և այլ դերակատարների մասնակցությամբ:

Հաղորդագրությունում նշվում է նաև, որ ԱՄՆ-ում գործող արհեստական բանականության ամպային և ենթակառուցվածքային տեխնոլոգիաների ընկերությունը հայտարարում է Հայաստանում իր առաջին 500 միլիոն դոլարի ներդրման մասին։ Սա բազմամիլիարդանոց մեգա-նախագծի մեկնարկային փուլն է։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©