Շարունակվում է բանակային դիրքերի կահավորումը նոր և գերժամանակակից սարքավորումներով. Պապիկյան

ԿԿարմեն Ղուկասյան

Բանակում ընթացող շինարարական աշխատանքների շրջանակում հետևողականորեն ընդլայնվում են զորանոցաշինության ծավալները, կատարելագործվում են կենցաղային պայմանները, շարունակվում է սննդի, հագուստի, հիգիենիկ պարագաների բարելավումը: Այս մասին «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Պաշտպանության նախարարի խոսքով՝ մշտապես մեծացվում է ինժեներաշինարարական աշխատանքների ծավալը, շարունակվում բանակային դիրքերի կահավորումը նոր և գերժամանակակից սարքավորումներով:

«Այս ամենը ավելի անվտանգ է դարձնում դիրքապահ անձնակազմի ծառայությունը և բարձրացնում պետական սահմանի պաշտպանվածության մակարդակը»,- ընդգծեց Պապիկյանը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում