Ֆրանսիան կօգնի Պաղեստինին ապագա Սահմանադրության մշակման հարցում
Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Փարիզը կաջակցի Պաղեստինի վարչակազմին ապագա պաղեստինյան պետության Սահմանադրության մշակման հարցում:
Այդ նպատակով կստեղծվի ֆրանս-պաղեստինյան համատեղ կոմիտե։ Էմանուել Մակրոնի խոսքով՝ փաստաթղթի նախագիծն արդեն պատրաստ է, այն ներկայացրել է Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը: Փարիզում տեղի ունեցած հանդիպումից հետո Աբբասն ընդգծել է, որ ապագա Սահմանադրությունը պետք է հիմնված լինի ժողովրդավարության, խաղաղության և իրավունքի գերակայության սկզբունքների վրա:
Սեպտեմբերին Ֆրանսիայի նախագահը հայտարարել է Պաղեստինի պետությունը պաշտոնապես ճանաչելու մասին։ Դա տեղի է ունեցել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի նախաձեռնած գագաթնաժողովի ընթացքում, որը նվիրված էր Մերձավոր Արևելքում կարգավորմանը: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քննադատել է Փարիզի որոշումը՝ այն որակելով «ահաբեկչության պարգևատրում»:
Միջազգային անցուդարձը՝ տեսաշարում:













