Հայաստանի և Չինաստանի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը նշանավորում է մեր հարաբերությունների նոր մակարդակը. Փաշինյան

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանի և Չինաստանի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը նշանավորում է մեր հարաբերությունների նոր մակարդակը, և, իհարկե, շատ տպավորիչ այց էր և մեծ պատիվ էր նախագահ Սի Ծինփինի հետ ընդունել այդ փաստաթուղթը: Այդ մասին «Օրբելի ֆորում-2025»-ի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ռազմավարական գործընկերության փաստաթղթում հղում կա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, և «Գոտի և Ճանապարհ» նախագծին,- ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ Հայաստանը և Չինաստանը ռազմավարական գործընկերություն հաստատելու փաստաթուղթ են ստորագրել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում