Մեր տարածաշրջանը կարող է կարևոր դեր խաղալ Եվրոպան Կենտրոնական Ասիայի հետ կապելու գործում. Միրզոյան

ԱԱնժելիկա Ժամհարյան

Հայաստանը ողջունում է Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի վերաբերյալ ԵՄ համակարգող հարթակի ստեղծումը և պատրաստ է լինել ակտիվ գործընկեր՝ այդ թվում ԵՄ «Գլոբալ դարպասներ» նախաձեռնության, նաև «Խաղաղության խաչմերուկի» և TRIPP ուղու ներառման միջոցով. Լյուքսեմբուրգում արձանագրել է արտգործնախարար Միրզոյանը։

Ներկայացնելով Հայաստանի դեմ հիբրիդային սպառնալիքների աճը, Միրզոյանը նշել է՝ թշնամական այդ արշավները միտված են ինքնիշխանության և ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ վստահության թուլացմանը և դրա դեմ պայքարը պահանջում է ամուր, վստահության վրա հիմնված գործակցություն։

Հեղինակ՝ Մայա Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում