Նախկինում ՀՀ-ում դեպքեր են եղել, երբ եպիսկոպոսը քրեական պատասխանատվության է ենթարկվել և տարիներ անցկացրել բանտում. Փաշինյան

ԼԼուսինե Մուրադյան

Իմ կողմից Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակում չկա: Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու թղթերում որևէ տեղ գրված չէ, որ կաթողիկոսի պաշտոնում գտնվող անձը և եկեղեցին նույնական են: Որևէ տեղ գրված չէ, որ եպիսկոպոսը և եկեղեցին նույնական են: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակումը Ադրբեջանի հետ խաղաղության մի մասն է:

Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու պատմության մեջ եղել են դեպքեր, երբ կաթողիկոսը պաշտոնանկ է արվել, հրաժարական է տվել, ապա հավելեց. «Իսկ ի՞նչ է տեղի ունեցել դրանից հետո: Դրա արդյունքում եկեղեցին փլուզվե՞լ է: Ո՛չ: Չի փլուզվել: Էլ չեմ ասում՝ նախկինում Հայաստանում դեպքեր են եղել, երբ եպիսկոպոսը քրեական պատասխանատվության է ենթարկվել և տարիներ է անցկացրել բանտում»:

Այս համատեքստում Փաշինյանը լրագրող աշխատած տարիներից նաև հիշեց մի դեպք, երբ եպիսկոպոսը քրեական օրենսգրքով կալանավորվել է:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե Երևանում գործընթացներ են սկսվում եկեղեցու դեմ, երբ Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալաշուքյուր Փաշազադեն՝ Հայ Առաքելական եկեղեցուն ուղղված հայտարարություններ է անում, Փաշինյանն արձագանքեց. «Չեմ հետևում Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարություններին»:

Մեկ այլ դիտարկմանը, թե վարչապետի քննադատությունները՝ ուղղված կաթողիկոսին և մյուս հոգևորականներին, համընկնում են իրավապահների գործողությունների հետ, Փաշինյանը պատասխանեց. «Պարզապես բացառում եմ, որ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում, և որոնց մասին հայտարարվում է, որևէ կերպ դուրս լինեն իրավական ընթացակարգերի և օրենքի շրջանակներից: Ես դա պարզապես բացառում եմ:

Երկրորդը՝ դուք ավելի շատ փաստեր կունենաք այդ գործերի և դրանց մանրամասների վերաբերյալ, քան ես ինքս, որովհետև, էլի եմ ասում, դուք ասում եք՝ ես հրահանգներ տալու լիազորություն ունեմ, բայց ես ոչ բոլորին հրահանգներ տալու լիազորություններ ունեմ: Էլ չեմ ասում, որ չեմ կարծում, թե Հայաստանում կան պաշտոնյաներ, որոնք պատրաստ են ապօրինի հրահանգներ իրականացնել:

ՀՀ-ում պետական ինստիտուտները գործում են իրենց լիազորությունների և իրենց վերապահված շրջանակներում: Եթե նույնիսկ հրահանգ տրվի, ո՞վ է կրում այդ հրահանգի ապօրինի գործողության պատասխանատվությունը, ո՞վ է վերցնելու: Չկա նման բան պարզապես»:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 15-ի վաղ առավոտից իրավապահները քննչական գործողություններ են իրականացրել Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդարանում: Ձերբակալվել է Արագածոտնի թեմի Սաղմոսավանքի հոգևոր հովիվ տեր Փառեն քահանա Առաքելյանը:

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը 2 ամսով կալանավորվել է:

Քննչական կոմիտեն վարույթը նախաձեռնել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հաղորդման հիման վրա, որն առնչվում է Հանրայինի եթերում Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի հայտարարությանը: Քահանան ասել էր, որ 2021-ի ընդդիմության ցույցերին մասնակցել է ոչ իր ցանկությամբ, այլ վերադասի հրահանգով: Համարելով, որ հանրահավաքին մասնակցելու պարտադրանքը Քրեական օրենսգրքով նախատեսված արարք է, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» խնդրել էր քննել այն:

Ավելի ուշ Քննչական կոմիտեն մանրամասներ էր հայտնել և լուսանկարներ հրապարակել:

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Իսրայելի հարցում Էրդողանին չի հաջողվել տարհամոզել Ալիևին. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Իսրայելի հարցում Էրդողանին չի հաջողվել տարհամոզել Ալիևին. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

Չեմ հասկանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը՝ Սահմանադրության հետ կապված. ՄԻՊ

Չեմ հասկանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը՝ Սահմանադրության հետ կապված. ՄԻՊ

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Կարծում եմ՝ կանխարգելման մեխանիզմները բավարար չեն. ՄԻՊ-ը՝ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վերաբերյալ

Կարծում եմ՝ կանխարգելման մեխանիզմները բավարար չեն. ՄԻՊ-ը՝ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վերաբերյալ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում