Վահագն Խաչատուրյանը, Նիկոլ Փաշինյանը և երկրի բարձր ղեկավարության այլ ներկայացուցիչներ մասնակցել են ՀՀ պետական մրցանակի հանձնման արարողությանը

ԷԷլեն Պետրոսյան

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը։

Արարողությունը կայացել է նախագահական նստավայրում՝ Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և երկրի բարձր ղեկավարության ներկայացուցիչների մասնակցությամբ։

Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 16-րդ դափնեկիր է ճանաչվել «Analog Devices Inc.» (ADI) ընկերության գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշը։

Դափնեկրին շնորհավորել և ելույթներով հանդես են եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն և մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը:  

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում