Հոկտեմբեր 13-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԴԴավիթ Մուրադյան

Միացեալ Նահանգներու և Եգիպտոսի նախագահներուն հրաւէրով Փաշինեան Շալմ Էլ Շէյխի մէջ կը մասնակցի Մերձաւոր Արևելքի Խաղաղութեան գագաթնաժողովին:

Կազայի մէջ պատերազմը վերջացած է, այժմ Իսրայէլի և ամբողջ տարածաշրջանի համար ոսկեդար պիտի սկսի. Թրամփ:

ՀԱՄԱՍ ազատ  արձակած է  Կազայի հատուածին գտնուող իսրայելցի պատանդները:

Մահմուտ Ապպաս կը մասնակցի Կազայի հարցով խաղաղութեան գագաթնաժողովին:

Եւրամիութեան  Արտաքին գործոց նախարարները ցանկութիւն ունին վերանայելու Իսրայէլի հետ միանալու համաձայնագրի կասեցումը. հարցը Պրիւքսէլի մէջ պիտի քննարկուի:

Ամերիկան կարող է հեռահար հրթիռներ ուղարկել Ուքրանիա, եթէ Ռուսաստան չդադրեցնէ պատերազմը. Թրամփ

Պաքիստանի և Աֆղանիստանի միջև սահմանային բախումներուն պատճառով տասնեակ զինուորականներ զոհուած են:

Լըքորնիւն վերանշանակուած է Ֆրանսայի վարչապետի պաշտօնին. Յայտնի է նոր կառավարութեան կազմը:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում