ՎԶԵԲ նախագահի հետ քննարկեցինք համատեղ ծրագրերի ընթացքը. վարչապետ

ԴԴավիթ Մուրադյան

Բրյուսելում ընթացող «Համաշխարհային դարպասներ» (Global Gateway) միջազգային երկրորդ համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև համագործակցության ընթացիկ ծրագրերն ու զարգացման հնարավորությունները։

Վարչապետ Փաշինյանը կարևորել է բանկի ներգրավվածությունը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ ենթակառուցվածքների, էներգետիկայի, կապի և թվային տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված նախաձեռնություններում։

Օդիլ Ռենո-Բասսոն ընդգծել է, որ ՎԶԵԲ-ը շարունակելու է ակտիվորեն աջակցել Հայաստանի Կառավարության ռազմավարական բարեփոխումներին և մասնավոր հատվածի ներուժի զարգացմանը նպաստող ծրագրերին։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև նոր հնարավորությունների շուրջ՝ կապված կանաչ էներգիայի, կայուն զարգացման և ներդրումային միջավայրի բարելավման հետ։

Հանդիպման մասին սոցցանցի իր էջում գրել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում մասնակցել է «Համաշխարհային դարպասներ» երկրորդ համաժողովին, որին ներկա են եղել նաև մեկ տասնյակից ավելի երկրների նախագահներ և վարչապետներ:

Վարչապետը համաժողովի շրջանակում հանդիպել է Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենի հետ:

Տեղի է ունեցել նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական Միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ նոր գործընկերության օրակարգին և դրանով սահմանված հավակնոտ ռազմավարական գործողությունների իրականացմանը վերաբերող հարցեր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում