Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՄԻԵԴ նախագահի հետ

ԴԴավիթ Մուրադյան

Ստրասբուրգում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մատիաս Գիյոմարի հետ։

Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առանցքային դերը մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական համակարգում և կարևորել Հայաստանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին ու ՄԻԵԴ-ին, ինչը հանդիսանում է ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդման հիմնասյուներից մեկը։

Վարչապետը ներկայացրել է Հայաստանի Կառավարության կողմից իրականացվող դատաիրավական բարեփոխումների ընթացքը՝ ընդգծելով դրանց նպատակային ուղղվածությունը՝ արդարադատության համակարգի անկախություն, արդյունավետություն և հաշվետվողականության բարձրացում։

Մատիաս Գիյոմարը դրական է գնահատել Հայաստանում ընթացող բարեփոխումները և վստահություն հայտնել, որ դրանք կնպաստեն մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը։ Նա վերահաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի կիրառմանն առնչվող հարցեր և անդրադարձել արդարադատության համակարգի կայացման ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարներին։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում` Եվրոպայի պալատում, հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպայի խորհրդի համագործակցության օրակարգը՝ ընդգծելով ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները։

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի Կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ փոխգործակցությունը ԵԽ կառույցների հետ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում