Գնդակը Մոսկվայի դաշտում է. Ումերով

ԴԴիանա Գասպարյան

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավար Ռուստեմ Ումերովը հայտնել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները շարունակվում են, բայց միայն մարդասիրական հարցերով, օրինակ՝ գերիների փոխանակման շուրջ։ «Ինչ վերաբերում է պատերազմի դադարեցման բանակցություններին, գնդակը Մոսկվայի դաշտում է»,- հավելել է Ումերովը։ Նրա խոսքով՝ տեղեկություններ ունեն, որ Ռուսաստանը մտադիր է տարեվերջին ավելացնել ԱԹՍ-ներով հարձակումների թիվը՝ դրանք հասցնելով օրական 1000-ի։

Վոլոդիմիր Զելենսկին ևս մտահոգություն է հայտնել, որ Մոսկվան չի արձագանքում ԱՄՆ նախագահի խաղաղության կոչերին։ «Մինչդեռ Կիևը համաձայնել է դիվանագիտական բոլոր առաջարկներին»,- նշել է Ուկրաինայի նախագահը։ Նա տեղեկացրել է, որ սեպտեմբերի 18-ին ռուսական ուժերը շուրջ 100 ԱԹՍ են արձակել Ուկրաինայի ուղղությամբ, տուժել է մայրաքաղաք Կիևի տրասնպորտային ենթակառուցվածքը:

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրիյ Երմակն էլ հայտարարել է, որ ԵՄ-ն մտադիր է արևելյան սահմանի երկայնքով «ԱԹՍ-ների պատ» ստեղծել՝ պաշտպանվելու ռուսական հարձակումներից: Նրա խոսքով՝ Ուկրաինան նույնպես պետք է միանա այդ նախաձեռնությանը:

Զուգահեռ՝ Ռուսաստանի արտգործնախարարը մեղադրել է Ուկրաինային և Եվրոպային՝ կարգավորման ուղղությամբ Վաշինգտոնի և Մոսկվայի ջանքերը խոչընդոտելու համար: Սերգեյ Լավրովը պնդել է՝ պատրաստ են բանակցելու, բայց միայն եթե հաշվի առնվեն Ռուսաստանի շահերը։

Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում