ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարն Ադրբեջանում է

ԿԿարմեն Ղուկասյան

Ադրբեջանի նախագահն ընդունել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարին: Մարթա Կոսը շնորհավորել է Իլհամ Ալիևին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջմղման գործում արձանագրված առաջընթացի կապակցությամբ։

Եվրոպացի պաշտոնյայի խոսքով՝ Եվրամիությունը կշարունակի աջակցել տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին և մարդասիրական ականազերծման ոլորտում Ադրբեջանի գործունեությանը։ Մարթա Կոսը նշել է, որ Եվրոպական Միությունը և Ադրբեջանը հաջող համագործակցություն են հաստատել էներգետիկայի ոլորտում՝ ընդգծելով տրանսպորտի ոլորտում գործակցության հետագա զարգացման մեծ հեռանկարները։

Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը կշարունակի ջանքերը տարածաշրջանում խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում նշվել է Միջին միջանցքով Կենտրոնական Ասիայից Ադրբեջան բեռնափոխադրումների ծավալի զգալի աճի մասին, մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում