ԱՄԷ-ն կարևորում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը

ԴԴիանա Գասպարյան

Աբու Դաբին անհամբերությամբ սպասում է, որ Հայաստանը և Ադրբեջանը շարունակեն խաղաղության ուղղությամբ աշխատանքները՝ հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահը Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը։

«ԱՄԷ-ն մեծ նշանակություն է տալիս Կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը. հետաքրքրված ենք տարածաշրջանի բոլոր երկրների հետ գործակցության զարգացմամբ»,- ընդգծել է շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանը: Նա կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ դրական զարգացումները և փաստաթղթի վերջնական կնքումը։

«Վերահաստատում ենք Աբու Դաբիի պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, որպեսզի այստեղ բնակվող ժողովուրդները ապրեն խաղաղության մթնոլորտում»,- նշել է ԱՄԷ նախագահը։

Մանրամասները՝ միջազգային տեսաշարում

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում