Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ իմ դիրքորոշումները որևէ փոփոխություն չեն կրել. Փաշինյան

ԼԼուսինե Մուրադյան

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ իմ դիրքորոշումները որևէ փոփոխություն չեն կրել և չեն կարող կրել որևէ հանգամանքի ներքո: Կտրիճ Ներսիսյանը պետք է վեհարանից հեռանա: Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 28-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այո՛, ես որոշակի պլաններ ունեի և ունեմ այդ պլանները, բայց այդ պլանները չեն տեղավորվում այն հոլովույթի ներքո, որը ներկայացնում են շատերը ՀՀ-ում:

Այո՛, վեհարանը պետք է ազատվի Կտրիճ Ներսիսյանից, և պետք է ազատվի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդների ջանքերով, որոնցից մեկը ես եմ:

Ես ասել եմ, որ առաջնորդելու եմ այդ գործընթացը, և առաջնորդելու եմ այդ գործընթացը: Առաջիկայում դրա դրսևորումները դուք անպայման կտեսնեք»,- հայտարարեց Փաշինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում