Կարևոր է, որ առաջընթացը շարունակվի. Մակրոնը՝ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի մասին

ՀՀայկ Նավասարդյան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է Վաշինգտոնում նախագահ Դոնալդ Թրամփի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև կայացած հանդիպումը:

«Կարևոր է, որ առաջընթացը շարունակվի, ինչը հնարավորություն կտա վերաբացելու բոլոր սահմանները և ամրապնդելու տարածաշրջանային համագործակցությունը»,- նշել է Մակրոնը։

Երկու նախագահները քննարկել են նաև միջազգային օրակարգի այլ հարցեր: Կողմերը նշել են, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է ավարտվի, և Ուկրաինայի համար պետք է ստեղծվեն ամուր անվտանգության երաշխիքներ:

Մակրոնը և Էրդողանը նաև խստորեն դատապարտել են Իսրայելի կառավարության վերջին որոշումները Գազա քաղաքը գրավելու և Արևմտյան ափին նոր բնակավայրեր կառուցելու վերաբերյալ՝ նշելով, որ դրանք հակասում են խաղաղության ջանքերին։

Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում