Ռուսական ուժերն Օդեսայում թիրախավորել են SOCAR-ի տերմինալները

ԼԼիլիթ Ասատրյան

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերին զուգահեռ կողմերը շարունակում են փոխադարձ հարվածները: Զանգվածային հարվածների տակ է հայտնվել Օդեսայի շրջանը: Ռուսաստանը դարձյալ թիրախավորել է ադրբեջանական SOCAR պետական նավթային ընկերության օբյեկտները: Խարկովում ռուսական հարվածներից առնվազն 5 մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա: Եվս 20 մարդ վիրավորվել է: Թիրախավորվել է նաև Սումիի մարզը, որտեղ կա մեկ վիրավոր:

Իսկ ռուսական կողմը հայտնել է ուկրաինական հարվածներից Դոնեցկում և Խերսոնում մեկական զոհի մասին: Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ուկրաինական 20-ից ավելի ԱԹՍ: «Ռոսատոմն» էլ հայտնել է, որ Սմոլենսկի ատոմակայանի տարածքում խոցվել է ուկրաինական անօդաչու, որի բեկորները միայն չնչին վնասներ են հասցրել օբյեկտին, տուժածներ չկան:

Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում